Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իմ նամակը՝ հայ տղաներին

Իմ նամակը՝ հայ տղաներին
09.01.2026 | 13:11

Տղերք, մենք ժառանգներն ենք մի ազգի, որը միշտ աշխարհին բան է ունեցել ասելու։ Մենք եկել ենք մի անցյալից, որտեղ հայ տղամարդը երբեք դատարկ չի քայլել. նա կամ զենք է բռնել հայրենիքը պաշտպանելու համար, կամ խաչ՝ հավատը պահելու համար։ Մեր պապերը աշխարհին տվել են գրականություն, երգ, պար, արվեստ, իսկ մենք ի՞նչ ենք տալիս այսօր։

Հայ տղան իր պատմության մեջ միշտ տղամարդ է եղել՝ ամուր, խելացի, պատասխանատու։ Մեզնից են դուրս եկել Չարենցն ու Նժդեհը, նրանք, ովքեր խոսքի ու գործի մարդ էին, նրանք, ովքեր իրենց օրինակով ոգեշնչել են սերունդներին։ Բայց հիմա ինչու՞ ենք մոռանում, թե ովքեր ենք։

Մեզ պետք չեն օտարածին «մոդաները», որոնք գալիս ու փչացնում են մեր էությունը։ Հայ տղան մերկապար չի պարել, հայ տղան իր հոգով ու մարմնով պարել է միայն հայկականը, ավանդականը, իր խառնվածքին հարազատը։ ՈՒրիշի կեղծ արժեքները մեզ պետք չեն, մերն ինքնին հզոր է, և դա պետք է վերագտնենք։

ՈՒ հիշեք, տղերք, նուրբ լինելը աղջիկներին թողեք։ Տղամարդը պիտի լինի հենարան, խոսքի տեր, իր արմատներին հավատարիմ։ Եկեք չմոռանանք, որ մենք հայ ենք, ու դա արդեն մեզ պարտավորեցնում է։

Բաբ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3817

Մեկնաբանություններ